Ռուսական S7 ավիաընկերությունը, կապված եվրոպական պետությունների կողմից օդային տարածքի փակման հետ, որոշում է կայացրել չեղարկել դեպի Եվրոպա բոլոր թռիչքները՝ փետրվարի 26-ից մարտի 13-ը, հայտնում է ընկերությունը։
«Եվրոպական երկրների կողմից օդային տարածքի փակման պատճառով S7 Airlines-ը որոշել է չեղարկել բոլոր ավիաընկերությունների թռիչքները դեպի Եվրոպա փետրվարի 26-ից մարտի 13-ը։
Թռիչքները չեղարկվում են դեպի Բուրգաս, Վառնա, Մյունխեն, Վիեննա, Դյուսելդորֆ, Բեռլին, Վերոնա, Բոլոնիա, Միլան, Ալիկանտե, Բարսելոնա , Լառնակա, Պաֆոս, Սալոնիկ, Նիցա, Փարիզ:
Ինչպես նշվում է, մարտի 13-ից հետո այդ չվերթների տոմսերի վաճառքը ժամանակավորապես դադարեցված է։
«Ուղևորները կարող են դիմել ընկերության կայքում կամ S7 Airlines-ի կոնտակտային կենտրոնում՝ չվերթի չեղարկման մասին SMS ստանալուց հետո: Եթե տոմսը գնվել է տոմսարկղից կամ այլ կայքերից, պետք է կապ հաստատել գործակալի հետ տոմսի գնման վայրում՝ գումարը վերադարձնելու համար»,- ավելացնում է ընկերությունը։