
Աբխազիայի նախագահը ուրբաթ ստորագրել է հրամանագրեր Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին, հաղորդում է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Իր հայրենակիցներին ուղղված ուղերձում Բժանիան ասել է, որ Աբխազիան ուշադիր հետևում է Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Հետևելով ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ժողովուրդների հետ մեր բարեկամության ոգուն, անհրաժեշտ համարելով ապագայում ևս մասնակից լինել նրանց ճակատագրին․ անկեղծորեն մաղթելով մեր եղբայրներին անվտանգ և կայուն զարգացում՝ այսօր ես հրամանագրեր եմ ստորագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անկախության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչման մասին: Միանգամայն վստահ եմ, որ ողջ աբխազական հասարակությունը սատարում է այդ որոշմանը»,- ասել է Բժանիան։
Հանրապետության ղեկավարը կառավարությանը հանձնարարել է սկսել նախապատրաստվել հանրապետությունների հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության միջպետական պայմանագրերի կնքմանը և նրանց հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։