
«Ռոսկոսմոսը» դադարեցնում է համագործակցությունը Եվրոպայի հետ «Կուրու» տիեզերակայանից արձակումների վերաբերյալ և հետ է կանչում աշխատակիցներին Ֆրանսիական Գվիանայից՝ ի պատասխան ԵՄ պատժամիջոցների, հայտնել է Ռոսկոսմոսի գործադիր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը Telegram-ի իր ալիքում։
«Ի պատասխան մեր ձեռնարկությունների դեմ ԵՄ պատժամիջոցների՝ «Ռոսկոսմոսը» դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ «Կուրու» տիեզերակայանից տիեզերական արձակումներ կազմակերպելու հարցում և դուրս է բերում իր տեխնիկական անձնակազմը, ներառյալ համախմբված արձակման անձնակազմը, Ֆրանսիական Գվիանայից»,- ասվում է հաղորդագրության մեջ։