
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության պահուստային ֆոնդից 1 մլն լարի (շուրջ 318 հազար ԱՄՆ դոլար) կտրամադրի Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց կարիքները հոգալու համար: Այս մասին հայտնում է Վրաստաի կառավարության մամուլի ծառայությունը:
Ղարբաշվիլին ավելի վաղ հայտնել էր, որ Վրաստանը չի միանալու այն ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցներին, որոնք Ռուսաստանի դեմ կիրառել էին ԱՄՆ-ն Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան ու մյուս երկրները: