
Եվրամիությունը մտադիր է «կաթվածահար անել» Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները, տեսաուղերձում ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մենք կաթվածահար կանենք Ռուսաստանի կենտրոնական բանկի ակտիվները, ինչը կսառեցնի նրա գործարքները»,- ասել է Լայենը։
Այս և մի շարք այլ լրացուցիչ սահմանափակումներ ԵՀ ղեկավարը կառաջարկի ԵՄ երկրների ղեկավարների քննարկմանը։ Նրա խոսքով՝ այդ միջոցները ստեղծվում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի հետ համաձայնեցված։