Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը հրամայել է ռուսական բանակի զսպման ուժերը տեղափոխել մարտական հերթապահության հատուկ ռեժիմ։
«Արևմտյան երկրները ոչ միայն անբարյացակամ գործողություններ են իրականացնում մեր երկրի նկատմամբ տնտեսական ոլորտում, նկատի ունեմ այն պատժամիջոցները, որոնց մասին բոլորը քաջատեղյակ են, այլ նաև ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները մեր երկրի դեմ ագրեսիվ հայտարարություններ են անում»,- ասել է պետության ղեկավարը:
Ինչպես ասվում է պաշտպանության նախարարության կայքում տեղադրված գրացուցակում, ռազմավարական ուժերը «նախատեսված են Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ ագրեսիան զսպելու, ինչպես նաև ագրեսորի (նրան պարտություն պատճառելու) դեմ պայքարելու համար, այդ թվում պատերազմում՝ կիրառելով միջուկային զենք»: