Քութաիսիում 60 հազար ուսանող ունեցող համալսարանական քաղաք կկառուցվի

Քութաիսիում 60 հազար ուսանող ունեցող համալսարանական քաղաք կկառուցվի

Այսօր հիմք է դրվում Վրաստանում պատմական նշանակության նախագծին,– այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Քութաիսիում, համալսարանական քաղաքի նախագծի ներկայացման (պրեզենտացիա) ժամանակ: Այս մասին գրում է Aliq.ge-ն:

Ինչպես նշել է վարչապետը, Քութաիսիում հիմնվում է խոշոր եւ գերժամանակակից կրթական կենտրոն՝ համալսարանական քաղաք, որը աննախադեպ կրթական կենտրոն կլինի ողջ տարածաշրջանում:

«Այսօր սեպտեմբերի 12-ն է, ուստի անհնար է չհիշել Իլիա Ճավճավաձեի սպանության օրը եւ չհարգել նրա անմար ոգին: Ինչպես ասում էր Ճավճավաձեն՝ գիտությունը եւ կրթությունը պիտի լինի վրաց ժողովրդի զենքը եւ այսօր մեր հանդիպումը հենց այս նպատակին է ծառայում։» Քութաիսին պատահական չի ընտրվել որպես համալասարանական քաղաքի վայր: Սա այն քաղաքն է, որտեղ դարեր առաջ գոյություն ուներ Գելաթիի ակադեմիան, որը այն դարաշրջանում ստանձնել է կարեւորագույն կրթական կենտրոնի գործառույթը: Քութաիսիին կրթական կենտրոնի գործառույթը վերադարձնելու մտահղացումը պատկանում է պարոն Բիձինա Իվանիշվիլիին: Այս մտահղացումը նա առաջին անգամ հանրությանն է ներկայացրել դեռեւս 2011 թվականին, երբ իր «առաջին նամակը» հրապարակեց: Չնայած, մտահղացումը շատ ավելի վաղ էր առաջացել: Այսօր մենք երազանքի իրականացման վկաներն ենք եւ շատ երկրների համար անհասանելի նախագիծը Վրաստանում է սկսվում արտամավորվել: Շնորհակալություն Բիձինա Իվանիշվիլիին»,֊ հայտարարել է վարչապետը:

Ինչպես Գիորգի Կվիրիկշվիլին է հայտարարել, Վրաստանն ունի հսկայական ինտելեկտուալ պոտենյալ եւ սրա մասին բոլորը միաձայն են ասում:

«Համոզված եմ՝ հենց այս համալսարանը կլինի այն կրթական հիմքը, որը բարձր որակավորած պրոֆեսորներ եւ գիտնականներ կտա»,֊ ասել է Կվիրիկաշվիլին, ավելացնելով, որ համալսարանական քաղաքի տարածքում կա անտառ, լիճ, գետ: Համալսարանական քաղաքը նախատեսում մինչեւ 60․000 ուսանող ընդունել։ Այն զբաղեցնում է 140 հեկտար տարածք, շենքի ընդհանուր մակերեսը՝ 1 միլիոն քառակուսի մետր կլինի: Այստեղ կլինեն կրթական եւ գիտական լսարաններ, գերժամանակակից տեխնիկայով կահավորված լաբորատորիաներով, կոնֆերանս֊դահլիճներով, գրադարաններով, ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի համար նախատեսված հանրակացարանով: Տարածքում նախատեսված են նաեւ կինոթատրոններ, ժամանցի վայրեր, սրճարաններ, լողավազան եւ սպորտային դահլիճներ։»

Ինչպես նշել է վարչապետը, համալսարանին կաջակցեն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի եւ աշխարհի հայտնի մի շարք համալսարաններ:

«Քութաիսիի համալսարանական քաղաքն ու Թբիլիսիի գիտահետազոտական կենտրոնը՝ այս երկու խոշոր նախագծերը միասին, լուրջ առաջխաղացում կլինեն մեր երկրում բարձրագույն կրթության զարգացման համար»,֊ ասել է վարչապետը:

Հիշեցնենք, վերոնշյալ երկու նախագծի ընդհանուր արժեքը 1 միլիարդ եվրո է կազմում: Դրանք ամբողջովին ֆինանսավորվում են «Քարթու» հիմնադրամի կողմից:



Opinion, pooling and voting