Սև սալորի օգտագործումը սննդակարգում օգնում է բարելավել ոչ միայն մարսողական համակարգի աշխատանքը, այլև նպաստում է ոսկորների ամրության պահպանմանը։ Սալորաչիրը հատկապես օգտակար է տարեց կանանց։ Այսպիսի եզրակացություն են արել ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները։
Այս մասին հոդվածը հրապարակել է Advancesin Nutrition ամսագիրը։
Տարեց կանանց մոտ մեծ է ոսկորների թուլացման վտանգը, ինչը կարող է հաճախակի կոտրվածքների պատճառ դառնալ։ Սալորի և սալորաչրի օգտագործումը սննդակարգում կարող է դանդաղեցնել կամ դադարեցնել այդ պրոցեսը։ Այս մասին նշել է դիետոլոգիայի և ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ Քոննի Ռոջերսը։
Գիտնականները պարզել են, որ օրական 100 գրամ սալորի կամ 10 հատ սալորաչրի օգտագործումը մեկ տարվա ընթացքում կբարելավի ոսկրային հյուսվածքների ամբողջականությունը թիկունքի և ոսնաշարի շրջանում։ Մասնագետները կարծում են, որ այս մրգի նման հատկությունը պայմանավորված է սրանով, որ սալորը նպաստում է աղեստամոքսային համակարգի աշխատանքին, թուլացնում է բորբոքային պրոցեսներն օրգանիզմում։