ԱՄՆ-ը հարձակողական զենք չի մատակարարում Ադրբեջանին և Հայաստանին. Ուորլիք

ԱՄՆ-ը հարձակողական զենք չի մատակարարում Ադրբեջանին և Հայաստանին. Ուորլիք

Ռուսական Interfax լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերակատարությունը:

Ուորլիքը այն որակել է որպես շատ դրական ու արդյունավետ՝ ընդգծելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է ներգրավված այդ գործընթացում, իսկ արտգործնախարար Սերգեյ Լավրովը քաջատեղյակ է հարցին:

«Ուշագրավ է, որ նա (Լավրովը) արդեն 10 տարուց ավելի է, ինչ ներկայիս պաշտոնով ներգրավված է խաղաղ կարգավորման մասին բանակցային գործընթացում և տեղյակ է, թե որտեղ են թաքնված ստորջրյա քարերը»:

Մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Հայաստանին ու Ադրբեջանին զենք մատակարարելու և Հայաստանի ու Ադրբեջանի հետ ԱՄՆ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը՝ Ուորլիքը հայտարարել է. «Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը գտնվում են տարբեր իրավիճակներում: Ռուսաստանը երկարատև հարաբերություններ ունի երկու երկրների հետ և տևական ժամանակ բարեկամություն է անում նրանց հետ: Մենք հասկանում ենք այդ հարաբերությունները:

ԱՄՆ-ը նույնպես ցանկանում է սերտորեն համագործակցել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, սակայն այլ ձևով: Մենք սպառազինություն չենք մատակարարում կողմերից ոչ մեկին: Մենք շատ սահմանափակ քանակով պաշտպանական զենք ենք մատակարարում նրանց: Սակայն Ադրբեջանի մասով կա մեր Կոնգրեսի օրինական մանդատը, այն մեզ թույլ չի տալիս մատակարարել այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Ղարաբաղյան հակամարտությունում հարձակման համար:

Այդպիսով, մենք զենքի մատակարար չենք: Մենք կարծում ենք, որ մենք ռազմավարական փոխհարաբերություններ ունենք երկու երկրների հետ էլ»:



Opinion, pooling and voting