Համավարակի սրման պատճառով ինչպես երկրի մի շարք շրջաններում այդ թվում Նինոծմինդայում, մի քանի դպրոցներ անցել են հեռավար ուսուցման:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնից, մունիցիպալիտետի գործող թվով 38 դպրոցներից համավարակի պատճառով հեռավար ուսուցման ռեժիմում է գտնվում միայն Սամեբայի դպրոցը:
Իսկ մունիցիպալիտետի մյուս բոլոր դպրոցները գործում են սովորական ռեժիմով:
Նշենք, որ նախկինում NOR ռադիոկայանը անդրադարձել էր, որ հեռավար են գործում նաեւ Սաթխայի, Հեշտիայի թիվ 1, Սպասովկայի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցները, որոնք արդեն մի քանի օր է կարանտինից դուրս են եկել:
Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնից նաեւ նշեցին, որ Վրաստանում մեկուսացման ժամանակահատվածը նվազել է՝ և դասարանը և դպրոցը կարանտինի մեջ կմնան 8 օր:
Նշենք, որ դպրոցներում գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 8 -ին և կավարտվեն մարտի 14 -ին։