
Ախալքալաք -Նինոծմինդա ճանապարհին, Ղուլալիսի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել Ճանապարհատրանսպորտային պատահար։
Բեռնատար ավտոմեքենայի վարորդը ամենայն հավանականությամբ կորցրել է կառավարումը և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվելով ճանապարհի կողքին առկա ոռոգման բետոնե համակարգին։
Բարեբախտաբար պատահարից ոչ ոք չի տուժել: