
ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն ֆուտբոլի Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներին ու ակումբներին հեռացրել են բոլոր միջազգային մրցաշարերից:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում Ռուսաստանի հավաքականը պետք է հանդիպեր Լեհաստանի հավաքականի հետ։
Մոսկվայի «Սպարտակը» հեռացվել է Եվրոպայի լիգայից, որտեղ՝ 1/8 եզրափակիչում պետք է մրցեր գերմանական «Լայպցիգի» հետ։