Մարտի 1-ից Վրաստանում կներդրվի երկրորդ խմբի դեղերի էլեկտրոնային դեղատոմսերը, ինչը նշանակում է, որ բժիշկներն այլևս դեղատոմսեր չեն գրի թղթի վրա։
Ըստ Առողջապահության նախարարության՝ դա Վրաստանի բնակիչներին հնարավորություն կտա ինքնուրույն ընտրել դեղատունը, քանի որ էլեկտրոնային դեղատոմսի մեջ կլինի միայն դեղամիջոցի անվանումը։
Խոսքը տասնյակ դեղամիջոցների մասին է, այդ թվում՝ հակաբիոտիկների, հակադեպրեսանտների, սիրտ-անոթային հիվանդությունների բուժման, ինչպես նաև արյան ճնշումը կարգավորող դեղամիջոցների։
Վրաստանի բնակիչները տարիներ շարունակ բողոքում են դեղերի բարձր գներից, որոնք 3-4 անգամ ավելի էժան են հարեւան Թուրքիայում։ Այդ կապակցությամբ Վրաստանի իշխանությունները մշակել են միջոցառումների փաթեթ, որը պետք է լուծի գների և հիվանդներին թանկարժեք դեղերի պարտադրման հարցը։