Մարտի 1-ից Վրաստանում իր աշխատանքը սկսեց Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը՝ Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր, իրավաբան, նոտարական ուսումնական կենտրոնի նախկին մասնագետ Լելա Ջանաշվիլիի գլխավորությամբ։
Ծառայությունը կպաշտպանի քաղաքացիների անձնական տվյալները, ինչպես նաև հասանելի կլինի քննչական միջոցառումների ընթացքում քաղաքացիների գաղտնալսման տվյալները։