Հարաբերական տաքության ֆոնին Վրաստանում մինչեւ մարտի 4-ը սպասվում է անձրեւային եղանակ։ Ցերեկը ցածրադիր և բարձրադիր գոտիներում սպասվում է +11, +16 աստիճան տաքություն։
Մարտի 4-ից սպասվում է ցուրտ և խոնավ օդային զանգվածների տարածում, օդի ջերմաստիճանի էական անկում, տեղումները լեռներում կլինեն ձյան տեսքով, տեղ-տեղ՝ ուժեղ, կդիտվի քամու ուժգնացում։
Թբիլիսիում հնարավոր է թույլ անձրև։ Օդի ջերմաստիճանը մարտի 2-3-ին ցերեկը կլինի +14, +16 աստիճան տաքություն։ Մայրաքաղաքում մարտի 4-ից կդիտվի ցուրտ եղանակ և քամու ուժգնացում։