
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը զգուշացնում է Կիևի ռելե հանգույցների վրա հրթիռային հարձակումներ իրականացնելու մտադրության մասին։ Ինչպես հայտնում է «РИА.Новости»-ին՝ այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
«Մոտակայքում ապրող բնակիչներին խորհուրդ է տրվում լքել տները։ Ռուսաստանի դեմ տեղեկատվական հարձակումները ճնշելու համար բարձր ճշգրտության զենքերը հարվածներ կհասցնեն Ուկրաինայի անվտանգության ծառայության տեխնոլոգիական օբյեկտներին և Կիևի 72-րդ գլխավոր տեղեկատվական և հոգեբանական գործողությունների հիմնական կենտրոնին»,- ասվում է հայտարարության մեջ։