
Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին նավթի համաշխարհային գներն արագացրել են աճի տեմպերը։ Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը 2014 թվականի հուլիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 110 դոլարը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
WTI ամերիկյան թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը հասել է 108,55 դոլարի։
Ռուսական Urals-ի գինը նույնպես բարձրացել է՝ գերազանցելով 90 դոլարը։ Նույնքան էլ դարձել է ադրբեջանական Azeri Light-ի մեկ բարելի գինը։
Նավթի գների կայունացման համար ԱՄՆ-ը պատրաստ է ապրանքային նոր ինտերվենցիաների (միջամտություն)՝ ռազմավարական պահուստից բաց թողնելով 30 մլն բարել նավթ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։