
Նինոծմինդայի քաղաքապետարանը մարդասիրական օգնություն կտրամադրի ուկրաինացի ժողովրդին։ Դրա համար քաղաքապետարանի պահուստային ֆոնդից տրամադրվում է 10 000 լարի։
Քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավար Սամսոն Փնջոյանի խոսքով, այս միջոցներն ուղղվելու են դեղերի և առաջին անհրաժեշտության սննդամթերքի ձեռքբերմանը։
Ուկրաինայի ժողովուրդը ցանկացած տեսակի օգնության կարիք ունի, և եթե մեր մունիցիպալիտետի գործարարները ցանկանում են միանալ ակցիային և օգնել Ուկրաինայի ժողովրդին, կարող են դիմել Նինոծմինդայի քաղաքապետարան։
Մանրամասները՝ աուդիոնյութում.