Վրացական դպրոցի նոր շենքը ընդունեց աշակերտներին

Վրացական դպրոցի նոր շենքը ընդունեց աշակերտներին

Հոկտեմբերի 15-ին, Ախալքալաքի 3-րդ հանրային դպրոցի աշակերտները առաջին անգամ դասերը անցկացրեցին դպրոցի նոր շենքում

Մեկ ամիս է, ինչ վրացական դպրոցի աշակերտները իրենց դասերը անցկացնում էին Ախալքալաքի 4-րդ դպրոցի շենքում, քանի որ իրենց դպրոցի շենքը նոր ուսումնական տարվա սկզբին պատրաստ չէր:3-րդ դպրոցի շենքը հանձնվելու էր մինչև ուսումնական տարվա սկիզբ, սակայն շինարարները չհասցրեցին ավարտել աշխատանքները: Շենքի շահագործման ժամկետը մի քանի անգամ հետաձգվեց, և աշակերտները մտան դպրոց միայն հոկտեմբերի 15-ին:Վրացական դպրոցի շենքը երեք հարկանի է, շատ ընդարձակ, լայն միջանցքներով և լուսավոր: Դպրոցի շրջակայքը հիմնականում ասֆալտապատ է, բայց կա նաև հողային տարածքներ՝ նախատեսված ծաղիկների և այլ բույսերի համար: Դպրոցը ունի նաև ներքին մեծ ավազապատ բակ, որը գտնվում է շենքի մեջտեղում:Դպրոցի շենքը նախատեսված է 240 աշակերտի համար: Տնօրենի խոսքերով այժմ աշակերտների քանակը 140 է:Շենքի շահագործման ուշացման և կատարված աշխատանքների որակի մասին դպրոցի տնօրենը չմեկնաբանեց, ասելով որ շատ զբաղված է և այդ մասին կխոսի ավելի ուշ:

Շուշան Շիրինյան

Ախալքալաք



Opinion, pooling and voting