Արդեն մի քանի օր է սկսվել են Նինոծմինդա քաղաքի կենտրոնական ճանապարհների վերանորոգման աշխատանքները:
Նախագծով նախատեսված է ճանապարհափոսերի լցման, հարթեցման և ասֆալտապատման աշխատանքներ:
Նշված աշխատանքների իրականացման համար տեղական բյուջեից հատկացված է 10 հազար լարի: Աշխատանքները իրականացնում է “Ջավախք-Ավտոգզա” ընկերությունը: Քաղաքի ճանապարհների վերանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև հոկտեմբերի 20-ը: Մանրամասների մասին մեզ պատմեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեբելի Գագիկ Ղարսլյանը:
Անաիտ Զալալյան