Ռուսաստանի Դաշնության գործողության ընթացքում Ուկրաինական կողմը ունի ավելի քան 2870 զոհ, Ռուսաստանի Դաշնության կորուստները՝ 498։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ուկրաինայի ազգայնականների և ուժային կառույցների զինծառայողների թվում կորուստներն են՝ ավելի քան 2870 սպանված և մոտ 3700 վիրավոր։ Միայն հաստատված տվյալներով՝ Ուկրաինայի իրավապահ մարմինների գերեվարված զինծառայողների թիվը կազմում է 572 մարդ։
Ցավոք, Հատուկ մարտական գործողության մասնակից մեր ընկերներից կան կորուստներ, մարտական հերթապահության ժամանակ զոհվել է 498 ռուս զինծառայող, զոհվածների ընտանիքներին ցուցաբերվում է հնարավոր բոլոր օգնությունները, վիրավորվել 1597 ՌԴ զինվոր»,-ասել է Կոնաշենկովը։