2022 թվականի ապրիլի 1-ից Վրաստանում կփոխվեն հիփոթեքային վարկերի տրամադրման կանոնները։ Համապատասխան որոշումն ընդունել է Վրաստանի Ազգային բանկի ֆինանսական կայունության կոմիտեն։
Նոր պայմաններում վարկառուի վճարունակությունը գնահատելիս բանկերը պետք է հաշվի առնեն տոկոսադրույքների հնարավոր բարձրացումը 3 տոկոսային կետով։
«Հիփոթեքային վարկերի հիմնական մասը լողացող տոկոսադրույքով է, որն ուղեկցվում է նաև տոկոսադրույքի ռիսկով, ինչը հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով համաշխարհային շուկաներում դոլարի և եվրոյի տոկոսադրույքների հնարավոր բարձրացումը։ Այս ռիսկերին ի պատասխան բուֆերներ ստեղծելու համար առևտրային բանկերը լողացող տոկոսադրույքով վարկ տրամադրելու պահին վարկառուի վճարունակությունը գնահատելիս պետք է հաշվի առնեն 3 տոկոսային կետի տոկոսադրույքի շոկը», – ասել է կարգավորիչը:
Ազգային բանկը ասում է, որ իրենք շարունակելու են մշտապես մշտադիտարկել երկրի ֆինանսական կայունությունը, գնահատել ներքին և արտաքին ռիսկերը և, անհրաժեշտության դեպքում, օգտագործել բոլոր առկա գործիքները՝ հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։