
Թուրքիայում իշխող «Ժողովուրդ» դաշինքի (Cumhur İttifakı) անդամ «Մեծ միասնություն» կուսակցության առաջնորդ Մուստաֆա Դեսթիջին ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության վերաբերյալ։ Հայտնում է Ermenihaber-ը։
Նա նշել է, որ Թուրքիան պիտի «ընդդիմանա Ռուսաստանի ներծուժմանն Ուկրաինա», քանի որ եթե Ուկրաինայում Ռուսաստանը չկանգնեցվի, կարող է նաև հասնի Կարսի և Արդահանի սահմաններին։
«Մենք պետք է հստակ լինենք, հստակ դիրքավորվենք։ Մենք պետք է լինենք այն երկիրը, որն իր ձայնն ամենաուժեղը կբարձրացնի այս օկուպացիայի դեմ, քանի որ եթե Ռուսաստանն այսօր այստեղ չկանգնեցվի ու հաջողության հասնի, ապա վաղը նրա թիրախը կլինեն թյուրքական պետությունները և թյուրքական հանրույթները։ Կարծես այսքանը բավական չէ, նա [Վ․ Պուտինը-խմբ․] դեռ Լենինին է հղում անում։ Ոչ ոք չպետք է զարմանա, եթե նա հասնի Կարսի և Արդահանի մեր սահման»-հայտարարել է Դեսթիջին։
Վերջինս նաև նշել է, որ Թուրքիան առանց պատերազմի մեջ մտնելու պետք է այժմ նախազգուշական միջոցներ ձեռնարկի, եթե ցանկանում է, որ աշխարհին և հարևաններին իր կողքին տեսնի։