
«Պուտինը կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի, և նա կարծում էր, որ կարող է մեզ պառակտել տանը, նա սխալվել է»,- Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Միացյալ Նահանգների նախագահն ընդգծել է, որ «անհամար ժամեր է ծախսել եվրոպացի դաշնակիցներին միավորելու համար»։
«Ես անհամար ժամեր ծախսեցի՝ միավորելով մեր եվրոպական դաշնակիցներին: Մենք ռուսական ստերին դիմակայեցինք ճշմարտությամբ: Եվ հիմա ազատ աշխարհը նրան պատասխանատվության է ենթարկում»,- հավելել է Բայդենը: