Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել է Եվրամիությանը անդամակցելու Վրաստանի դիմումը։
Ինչպես հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին քաղաքացիներին ուղղված իր ուղերձում, այսօր պատմական օր է.
Նրա խոսքով, Եվրամիությանը անդամակցելու հայտ ներկայացնելը Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին ևս մեկ կարևոր փուլ է։
«Այսօր պատմական օր է Վրաստանի համար։ Ես երկրի անունից ստորագրում եմ Եվրամիության անդամակցության դիմումը։ Եվրամիությքնը անդամակցելու հայտ ներկայացնելը ևս մեկ կարևոր քայլ է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։ Փուլ, որը բացում է մեր պատմության նոր էջը։
Եվրամիությանը անդամակցելու հայտ ներկայացնելը ևս մեկ կարևոր քայլ է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին. փուլ, որը բացում է մեր պատմության նոր էջը և շարունակում մեր նախնիների ջանքերը, որոնք ուղղված էին միասնական եվրոպական ընտանիքում միավորմանը: Վրաստանը եվրոպական պետություն է. Մեր երկիրը իր երկարամյա պատմության ընթացքում միշտ պատկանել է եվրոպական մշակույթի և քաղաքակրթության տարածքին և այսօր էլ իր արժեքավոր ներդրումն է ունենում նրա պաշտպանության և զարգացման գործում։ «Եվրոպականությունը» ոչ այլ ինչ է, քան արժեքների մի շարք, որոնք կազմում են Եվրոպան։ Ինքը Վրաստանի պատմությունը, որը ազատության համար պայքարի պատմություն է, վկայում է այն բանին, որ այդ արժեքները վրաց ժողովրդի բնության մեջ են և, հետևաբար, անբաժանելի են», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։ 1tv.ge