
Վրաստանի ավտոճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք, մերկասառույց, սահմանափակ տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94-110կմ ավտոճանապարհին (Փարվանայի լեռնանցք) արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Ճանապարհի մնացած հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։