Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը 500 հազար դոլար պարգեւ է հայտարարել ուկրաինական ազգայնական կազմավորումների հրամանատարների գլուխների համար:
Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները հինգշաբթի օրը կայացած բանակցությունների երկրորդ փուլում պայմանավորվել են համատեղ հումանիտար միջանցքներ տրամադրել ամենակատաղի մարտերի վայրերում։ Այս շրջաններում բնակիչների տարհանման ժամանակ հնարավոր է ժամանակավոր զինադադար։
ԱՄՆ իշխանությունները ակտիվների արգելափակման պատժամիջոցներ են սահմանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, ինչպես նաև վիզային սահմանափակումներ 19 ռուս գործարարների, նրանց ընտանիքի 47 անդամների և մտերիմների համար։
Google-ը դադարեցրել է Ռուսաստանում իր ծառայությունների գովազդի վաճառքը:
Պանամայի ջրանցքը չի փակվի ռուսական նավերի համար։ Ավելի վաղ մի խումբ ուկրաինացիներ ցույց էին անցկացրել Պանամայում։
Ուկրաինան արգելափակել է հեռախոսազանգերը Ռուսաստանում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկար հարցազրույց է տվել ZDF հեռուստաալիքին։ Դրանում նա մեկնաբանել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները և հայտարարել, որ Գերմանիան սկսել է հրաժարվել ռուսական գազից։
Արեւմուտքի կողմից հակառուսական նոր պատժամիջոցները կչեղարկվեն, եթե Ռուսաստանը դադարեցնի հատուկ գործողությունն Ուկրաինայում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
Մարտի 4-ի գիշերը, Զապորոժիեի ատոմակայանի մոտ ծանր մարտեր են ընթացել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մոսկվայի ժամանակով 03:36֊ի դրությամբ ատոմակայանում երրորդ էներգաբլոկն անջատվել է միասնական էներգահամակարգից։ Այժմ աշխատում է միայն չորրորդ բլոկը։ «Ատոմակայանում հրդեհաշիջման վիճակը նորմալ է։ Ատոմակայանի տարածքից դուրս հրդեհ է բռնկվել ուսումնական շենքում»,- նշել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Զապորոժիեի ատոմակայանի (ԱԷԿ) շուրջ ստեղծված իրավիճակը։
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրամայել գրոհայիններին գրավել Խարկովը, Կիևը և Ուկրաինայի այլ քաղաքներ։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ Բելառուսի բանակի 38-րդ առանձին օդադեսանտային բրիգադը հրաման է ստացել հատել Ուկրաինայի հետ սահմանը, սակայն որոշ զինվորներ և սպաներ հրաժարվում են կատարել այն։
ԱՄՆ զինվորականների տվյալներով՝ ուկրաինական Խերսոն քաղաքը ներկայումս ամբողջությամբ չի գրավված ռուսական զորքերի կողմից: Հինգշաբթի ավելի վաղ Խերսոնի շրջանի ղեկավար Գենադի Լագուտան հայտնել էր, որ ռուսական տանկերը մտել են քաղաք, և որ ռուսական ստորաբաժանումները գրավել են շրջանային վարչակազմի շենքը։