Georgia Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհուրդը Վրաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման հարցը Լյուքսեմբուրգում քննարկելու է հոկտեմբերի 13-14-ին կայանալիք անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։
Այդ մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները, որոնց խոսքերով՝ տվյալ հանդիպման ժամանակ ծրագրված է քննարկել նաև Թուրքիայի, Ուկրաինայի ու Կոսովոյի համար վիզային ռեժիմի վերացման հարցը։
Աղբյուրները հայտնել են, որ հոկտեմբերին պետք չէ ակնկալել կոնկրետ որոշումներ, քանի որ ներկայումս ԵՄ-ը մշակում է ոչ վիզային ռեժիմի սառեցման մեխանիզմ։