Georgia Online-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վրաստան կժամանի սեպտեմբերի 30-ին: Նա այցի առաջին իսկ օրը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի ու Վրաց պատրիարք Իլյա 2-րդի հետ:
Այցի շրջանակներում Ֆրանցիսկոսը կայցելի նաև Մցխեթա քաղաք և պատարագ կմատուցի տեղի մարզադաշտում: Հոկտեմբերի 2-ին Վատիկանի ղեկավարը Թբիլիսիից կմեկնի Ադրբեջան: