Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերքել է լուրերն այն մասին, թե ինքը լքել է Ուկրաինան։
Հարավկորեական Samsung ընկերությունը դադարեցրել է իր բոլոր ապրանքների, այդ թվում՝ սմարթֆոնների մատակարարումները Ռուսաստան։
Microsoft-ը դադարեցրել է ապրանքների և ծառայությունների վաճառքը Ռուսաստանում:
Rolls-Royce-ը և Porsche-ն դադարեցրել են ավտոմեքենաների մատակարարումները Ռուսաստան:
BBC-ի ռուսական ծառայությունը (BBC) ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում։ Լրատվամիջոցը մարտի 4-ին հայտարարել է, որ իրենք աշխատելու են երկրից դուրս։
Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ուրբաթ օրը հեռուստաընկերության Twitter-ում։
Ռուսաստանում դադարեցրել են Twitter-ի աշխատանքը։ Ավելի վաղ երկրում արգելափակվել էր Facebook-ը։
Վլադիմիր Զելենսկին դիմել է յոթ քաղաքների, այդ թվում՝ Թբիլիսիին. Ֆրանկֆուրտ, Պրահա, Բրատիսլավա, Լիոն, Փարիզ, Թբիլիսի, Վիլնյուս, դուք բոլորդ ուկրաինացի եք, շնորհակալություն դրա համար, ֊ ասել է Զելենսկին: Ես ուզում եմ, որ դուք չլռեք, դուրս եկեք փողոց, աջակցեք մեր պայքարին, որովհետև եթե Ուկրաինան ընկնի, Եվրոպան էլ կընկնի:
Չեխիան պատրաստվում է ուկրաինացի փախստականներին ամսական 200 եվրո վճարել:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի երկինքը բաց է մնալու Ռուսաստանի համար եւ դա ունի թե ռազմավարական, թե հումանիտար նշանակություն։
Մոսկվա-Կիև բանակցությունների 3-րդ ռաունդը նախատեսված է այս շաբաթվա վերջին։
Եվրոպայում գազի փոխանակման գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 2400 դոլարը։
Ռուսաստանը, ռազմական գործողություն իրականացնելով Ուկրաինայի տարածքում, նպատակ չունի Ուկրաինան մասերի բաժանել, այլ միայն ձգտում է երաշխիքներ ապահովել սեփական անվտանգության համար։ Աասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է ուրբաթ օրը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների արտահերթ նիստը։ <<Թույլ գագաթնաժողով, շփոթված: Գագաթնաժողով, որը ցույց է տալիս, որ ոչ բոլորն են համարում Եվրոպայի ազատության համար պայքարը ամենակարևոր նպատակը», – ասել է Զելենսկին։
Միացյալ Նահանգները կշարունակի ընդլայնել Ռուսաստանի վրա ճնշումը Ուկրաինա ներխուժելու համար, ուրբաթ օրը Բրյուսելում ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի իր գործընկերների հետ հանդիպումից հետո ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Ֆինլանդիայի կառավարությունը բաց է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը քննարկելու համար, քանի որ բնակչության վերաբերմունքն այս հարցում փոխվել է։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է նախագահ Սաուլի Նիինիստոն։
Չինաստանի իշխանությունները հայտարարել են 2022 թվականին ռազմական պատրաստության և մարտական պատրաստության համապարփակ ուժեղացման անհրաժեշտության մասին։ Դա բխում է երկրի զարգացման սոցիալ-տնտեսական պլանից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հյուսիսային Կորեան ևս մեկ անհայտ արկ է արձակել դեպի Ճապոնական ծով։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։ 2022 թվականի սկզբից ի վեր սա արդեն իններորդ միջադեպն է։ Հյուսիսային Կորեան հունվարին արձակել էր 7 հրթիռ։ Փետրվարի 27-ին, հետախուզական արբանյակի մշակման շրջանակներում, Հյուսիսային Կորեան ևս մեկ արբանյակ էր արձակել։