
Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի և աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին միջազգային շուկայում նավթի գներն աճում են։ Brent նավթի 1 բարելի գինը այս շաբաթ գերազանցել է 118,4 դոլարը, մինչդեռ Crude-ի գինը հասնում է 116 դոլարի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին տասը տարվա ընթացքում։
Փորձագետների կարծիքով՝ նավթի և այլ էներգետիկ ապրանքների գների վերջին աճը կապված է ամբողջ Եվրոպայում մատակարարման շղթայի խնդիրների մեծացման ռիսկի հետ։
Փետրվարի 24-ին նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի հետ պատերազմի սկսվելուց հետո Brent-ի մեկ բարելի գինը բարձրացավ 16%-ով, իսկ Crude-ի գինը բարձրացավ գրեթե 15%-ով։
Միջազգային շուկայում նավթի գների աճը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Վրաստանում վառելիքի գների բարձրացմանը, սակայն պետք է նշել, որ նավթի գների փոփոխությունն անմիջապես չի արտացոլվի վրացական շուկայում եւ որոշակի ժամանակ կպահանջի։