Վոլեյբոլի մրցաշար Հեշտիայի սպորտդահլիճում. Ո՞ր թիմերն են եզրափակչում

Վոլեյբոլի մրցաշար Հեշտիայի սպորտդահլիճում. Ո՞ր թիմերն են եզրափակչում

Այսօր՝ մարտի 5 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի սպորտդահլիճում տեղի ունեցավ վոլելեբոլի շրջանային առաջնություն:

Մրցաշարին մասնակցում էին շրջանի թվով 9 թիմեր՝ Նինոծմինդայի թիվ 3 դպրոց, Մեծ Արագյալ, Փոքր Արագյալ, Օրոջալար, Խոջաբեկ, Հեշտիա 1, Թորիա Հեշտիա 2, Ղաուրմա:

Եզրափակիչ խաղերը տեղի կունենա մարտի 6 -ին ժամը 11:00 -ին, որտեղ 1 -ին տեղի համար կպայքարեն Հեշտիայի 1 -ին եւ Խոջաբեկի թիմերը: Իսկ 3 -րդ տեղի համար կմրցեն Նինոծմինդայի թիվ 3 դպրոցը եւ Հեշտիայի 2 -րդ թիմերը:

Նշենք, որ վոլեյբոլի առաջնությունը կազմակերպել էր Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի և սպորտի ծառայությունը: