Վրաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ «Վրաստանի բանկը» (Bank of Georgia) Ռուսաստանի քաղաքացիների սպասարկման հարցում սահմանափակումներ է սահմանել:
Բանկի հայտարարության մեջ նշվում է, որ բանկի ծառայություններից չեն օգտվի Ռուսաստանի այն քաղաքացիները, ովքեր չեն դատապարտի ռուսական ագրեսիան Վրաստանում և Ուկրաինայում։
ՌԴ քաղաքացիները մինչ հաշվեհամար բացելը պետք է ստորագրեն հետևյալ կետերի ներքո՝
Բանկը նշում է, որ նշված պայմանները բոլոր մասնաճյուղերում գործում են մարտի 4-ից։ Նաև տեղեկացնում է, որ մի քանի քաղաքացի հրաժարվել է ստորագրել վերոնշյալ վերապահումները, ինչի պատճառով էլ բանկային հաշիվներ չեն բացել։aliq.ge