
Պատմաբան Հիզեր Քոքս Ռիչարդսոնի հետ զրույցի ժամանակ ամերիկացի առաջնորդն ասել է, որ «Պուտինը պարզապես որոշել է ներխուժել Ռուսաստան», զրույցի ձայնագրությունը տեղադրվել է Youtube-ում։
Բացի այդ, Բայդենն ասել է, որ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման բան չի եղել»։
Նշենք, որ օրեր առաջ էլ Սպիտակ տան ղեկավարն իր ելույթում շփոթել էր ուկրաինացիներին և իրանցիներին՝ նշելով, որ «Պուտինը կարող է շրջապատել Կիևը տանկերով, բայց նա երբեք չի նվաճի իրանցիների սրտերն ու հոգիները»։