Թուրքիան չի պլանավորում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, չի ցանկանում լինել հակամարտության կողմ, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Այս պահին մենք չունենք պատժամիջոցների ծրագիր (Ռուսաստանի դեմ – խմբ.)… Նախ, իհարկե, մենք չենք ուզում, որ մեզ որպես կողմ դիտարկեն այս պատերազմում, մենք, իհարկե, չենք ուզում՝դրանից տուժելու է տնտեսությունը»,- Քալընի խոսքերը մեջբերել է NTV հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Դեռ փետրվարի 25-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Վրաստանը, հաշվի առնելով երկրի ազգային և ժողովրդի շահերը, չի պլանավորում միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին։ tv9news.ge