ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Վիննիցիայում Ուկրաինայի Զինուժի բազան ամբողջովին ոչնչացնելու մասին։
Լեհաստանը հերքել է Ուկրաինային խորհրդային ՄԻԳ-եր փոխանցելու ծրագրերի մասին տեղեկությունները։
Ֆրանսիայում հայտարարել են Պուտինի հետ կապի ուղիները պահպանելու անհրաժեշտության մասին։
Իրանի նախագահը ուկրաինացիներին ԱՄՆ-ի դավաճան քաղաքականության զոհ է անվանել։
Brent տեսակի նավթի գինը 2012 թվականի մարտից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի դիմաց 128 դոլարը։ 1 բարելը հավասար է գրեթե 159 լիտրի։
ԱՄՆ Կոնգրեսը շուտով կհաստատի շտապ ֆինանսավորումը` 10 միլիարդ դոլար հատկացնելով Ուկրաինայի պաշտպանության և մարդասիրական կարիքներին, ասել է սենատոր Քրիս Մերֆին:
«Առաջիկա մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանում Visa քարտերով բոլոր գործարքներն այլևս չեն գործի Ռուսաստանից դուրս, իսկ Ռուսաստանից դուրս թողարկված Visa քարտերն այլևս չեն աշխատի երկրի ներսում»,- ասված է Visa-ի հաղորդագրության մեջ:
Հնդկաստանի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Ռաջ Կարյանը Ուկրաինային անվանել է ԱՄՆ-ի խամաճիկ, որի նպատակն է կասեցնել Ռուսաստանին Դոնբասում ռազմական հատուկ գործողություն իրականացնելը։ Այս մասին հայտնում է REN TV-ն։
ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանի հետ նորմալ առևտրային հարաբերությունները դադարեցնելու հարցը:
Ուկրաինացի փախստականները կարող են ապաստան ստանալ Գվատեմալայում, Twitter-ում հայտնել է նախագահ Ալեխանդրո Ջամատեյը։
Ռուսաստանը Ուկրաինա կուղարկի 13,5 հազար տոննա մարդասիրական բեռ։
Մեծ Բրիտանիայում առաջարկել են անջատել Ռուսաստանը Ինտերպոլից։
TikTok-ը դադարեցնում է ուղիղ հեռարձակումը և հրապարակումները Ռուսաստանում կեղծ օրենքի պատճառով։