Վրացի ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովն այլևս իմաստ չի տեսնում դրսում դիմակներ կրելու մեջ և պահանջում է տուգանքների վերացում։
«Բաց տարածքներում դիմակների պարտադիր կրումը պետք է չեղարկվի, եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի, թող տասը դիմակ կրի, մենք չենք միջամտի»,- գրել է Կուլումբեգովը ֆեյսբուքյան իր էջում։
Նրա խոսքով, նրանք, ովքեր չեն ցանկանում դիմակ կրել փողոցում, չպետք է տուգանվեն:
Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, որ դեռ չեն ծրագրում չեղարկել դիմակ կրելու պահանջը ինչպես փակ տարածքներում, այնպես էլ տրանսպորտում և փողոցում։ Որոշումը կկայացվի, երբ համաճարակաբանական իրավիճակը, որն արագորեն սկսել է բարելավվել, լիովին չկայունանա։
Վրաստանում դիմակ կրելու կանոնը խախտելու համար տուգանքը կազմում է 20 լարի (մոտ 6 դոլար), իսկ առանց դիմակի հասարակական վայրերում կրկին հայտնվելու դեպքում տուգանքի չափը կրկնապատկվում է։
Վրաստանում դիմակների պարտադիր ռեժիմը ինչպես փակ, այնպես էլ դրսում գործում է 2020 թվականի նոյեմբերից։
Մարտի 1-ից Վրաստանը մեղմացրել կամ վերացրել է մի շարք սահմանափակումներ, որոնք սահմանվել էին կորոնավիրուսի պատճառով։ Երկիր մուտք գործելու ընթացակարգերը պարզեցվել են, պետական հաստատությունների մուտքի մոտ ջերմաստիճանը չափելու կարիք չկա, ռեստորանների թույլատրելի այցելուների թիվը մեծացել է, գիշերային ակումբներ են բացվել։