Հաագայում ընթանում է Միջազգային քրեական դատարանի առաջին նիստը, որը պետք է հետաքննի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի ընթացքում իրականացված ռազմական հանցագործությունները։
Դատարանի դահլիճում չկան Ռուսաստանի ներկայացուցիչները, ովքեր հերքում են, որ Ռուսաստանը նմանատիպ հանցագործություններ է կատարել։
Ուկրաինայի ներկայացուցիչ Անտոն Կորնիևիչը դատավորներին ասել է, որ Ռուսաստանը կեղծիք է օգտագործել Ուկրաինա ներխուժելու համար և ռմբակոծում է խաղաղ բնակիչներին:
«Այսօր մենք գտնվում ենք «Խաղաղության պալատ» կոչվող շենքում, բայց տանը իմ երկիրը կանգնած է պատերազմական ագրեսիայի առաջ։ Ես կանգնած եմ մի դահլիճում, որը կոչվում է «Արդարաության մեծ դահլիճ», բայց իմ երկրում իմ հայրենակիցներն ականատես են լինում Ռուսաստանի կողմից անարդարացի ռմբակոծության։ Հիմա, երբ ես կանգնած եմ ձեր առջև, ուկրաինացիները մահացու հարձակման են ենթարկվում։ Միլիոնավոր մարդիկ վտանգի տակ են: Ռուսական ագրեսիայի արդյունքում 1,5 միլիոն մարդ լքեց երկիրը, շատ ավելին տեղահանվեցին։ Ավելի քան 50 հազար մարդ, հիմնականում կանայք և երեխաներ, պատսպարված են Կիևի մետրոյի թունելներում։ Երեխաները ծնվում են ապաստարաններում։ ՌԴ նախագահի խոսքով՝ այս պատերազմի նպատակը ժողովրդին ցեղասպանությունից պաշտպանելն է, դա սարսափելի սուտ է։ Ուկրաինան ցեղասպանություն չի իրականացրել: Սա Ռուսաստանը, նրա քաղաքական ղեկավարությունը և զինվորականներն են մարդկության դեմ հանցագործություններ կատարել և ռազմական հանցագործություններ Ուկրաինայի տարածքում։ Ռուսաստանը կարծում է, որ կարող է ներխուժել ինքնիշխան պետություն՝ դադարեցնելու գոյություն չունեցող ցեղասպանությունը։ Ես ուզում եմ Ռուսաստանին ասել, որ այս հակամարտությունը լուծենք որպես քաղաքակիրթ ժողովուրդներ։ Ուկրաինան հարգում է այս դատարանի օրենքները։ Նույնը պետք է անի Ռուսաստանը, բայց եթե Ռուսաստանը չվերադառնա միջազգային իրավունքի նորմերին, դատարանն ինքն ունի դա անելու լիազորություն։ Ուկրաինացիները, Ուկրաինայի կառավարությունը, Ուկրաինայի նախագահը հորդորում են ձեզ շտապ բավարարել Ուկրաինայի հայցը՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար», – ասել է Կորնևիչը։1tv.ge