Ռուսաստանի կառավարությունը հաստատել է ոչ բարեկամ երկրների ցանկը։
Գրում է aliq.ge-ն.
Հատկանշական է, որ Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը նրանց թվում չեն։
Ռուսական Tass լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցուցակում ներառված են այն երկրները, որոնք «ոչ բարեկամական գործողություններ» են կատարել Ռուսաստանի նկատմամբ։
Ոչ բարեկամ երկրներն են՝ ԱՄՆ, Կանադա, ԵՄ երկրներ, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Միկրոնեզիա, Մոնակո, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Կորեայի Հանրապետություն, Սան Մարինո, Հյուսիսային Մակեդոնիա, Սինգապուր, Թայվան, Ուկրաինա, Չեռնոգորիա, Շվեյցարիա, Ճապոնիա:
Երբ աշխարհի շատ երկրներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանեցին, մարտի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետին հանձնարարեց կազմել ոչ բարեկամ երկրների ցուցակը
Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին։