Ռուսաստանը Մարտի 8-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ին հայտարարում է «Լռության ռեժիմ» որպեսզի Կիևից, Խարկովից, Չեռնիգովից, Սումիից և Մարիուպոլից դուրս բերվեն խաղաղ բնակիչները։
Պուտինը հայտարարել է, որ ժամկետային զինծառայողներն ու պահեստազորայինները չեն մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին։
Զելենսկին ասել է, որ մտադիր է ընդունելի արդյունքի հասնել Ռուսաստանի հետ բանակցություններում։
Եվրախորհրդարանը ԵՄ-ի համար աղետ է կանխատեսել ռուսական գազից հրաժարվելու դեպքում:
Նորվեգիան հրաժարվում է պատժամիջոցներ կիրառել ռուսական ձկնորսական նավերի դեմ:
ԱՄՆ-ում նշել են Ռուսաստանից նավթի ներկրման արգելքի մասին օրենքի քննարկման ժամկետները: Այն տեղի կունենա այս շաբաթ։
Մոսկվան էլ իր հերթին Արևմուտքին զգուշացրել է հայելային պատժամիջոցների մասին՝ «Հյուսիսային հոսք 2»-ի արգելքից հետո։
Ավստրալիան հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Դրանք կանդրադառնան Ռուսաստանի զինված ուժերի և զինվորական ղեկավարների վրա։
Ճապոնիան հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների մասին։ Դրանց մեջ ներառված են 20 ռուսաստանցիներ և երկու ռուսական կազմակերպություններ, ինչպես նաև 12 բելառուսցիներ և 10 բելառուսական կազմակերպություններ։