
Նինոծմինդա քաղաքում մարտի 8 -ին տոնական տրամադրություն է տիրում: Ամենուր ծաղիկներ, նվերներ և շնորհավորանքներ։
Մարտի 8 -ին Նինոծմինդա քաղաքում կարելի է հանդիպել տարբեր տարիքի տղամարդկանց՝ ծաղիկներով, ովքեր շտապում են շնորհավորել իրենց մայրերին, կանանց, քույրերին, դուստրերին։
NOR ռադիոկայանի ողջ անձնակազմը նույնպես շնորհավորում է կանանց և աղջիկներին գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ, մաղթելով երջանկություն, սեր և առողջություն: