Տեղի ունեցավ Ռադիոնորի հերթական բարեգործական ակցիան, այս անգամ Ռադիոնորը մեկնեց Ջիգրաշեն գյուղ

Տեղի ունեցավ Ռադիոնորի հերթական բարեգործական ակցիան, այս անգամ Ռադիոնորը մեկնեց Ջիգրաշեն գյուղ

Տեղի ունեցավ Ռադիոնորի անձնակազմի կողմից հերթական բարեգործական ակցիան:

Նինոծմինդսյի համայնքային ռադիոն առաջին անգամ չէ, որ իրականացնում է բարեգործություն: Այս անգամ մենք որոշեցինք ռադիոյի անձնակազմի կողմից սննդամթերքով օգնել Ջիգրաշեն գյուղի մի միայնակ բնակչուհու: Ակցիային իրենց մասնակցությունն ունեցան նաև Ռադիոնորի կամավորները:

Մեր ակցիաների նպատակն օգնել սոցիալապես անապահով ընտանիքներին և միայնակ ապրող մարդկանց այն ամենով, ինչով որ կարող ենք և դրանով օրինակ ծառայել հասարակության մյուս անդամների համար, որպեսզի անտարբեր չանցնեն կարիքավոր անձանց կողմից:

Ջիգրաշեն գյուղի բնակիչ 70-ամյա Պետիկ Եզեկյանը մենակ է ապրում, ինչքան որ թույլ է տալիս առողջությունը, նա զբաղվում է գյուղատնտեսությամբ: Նա իր ամբողջ կյանքը մենակ է ապրել, ինչպես մենք տեղեկացանք, նրան օգնում են իր զարմիկները: “Մենակությունը շատ վատ բան է, ոչ մեկին չեմ ցանկանում մենակ մնալ”‘- ասում է Պետիկ Եզեկյանը:

Մանրամասների մասին լսեք մեր նյութում.


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting