Նովոսիբիրսկում Ե.Ն. Մեշալկինի անվան Ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի (ԱԲՀԿ) հետազոտողները հայտնաբերել են նոր գործոն, որը հավանական է դարձնում մահվան ելքը վիրաբուժական միջամտությունից հետո։ Այս մասին նշել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով կենտրոնի մամուլի ծառայությանը։
Մասնագետներն ուսումնասիրել են 13 862 պացիենտի տվյալները, որոնք սրտի տարբեր վիրահատությունների էին ենթարկվել։ Պարզվել է, որ արյան մեջ սրտի տրոպոնին սպիտակուցի մակարդակի բարձրացումը սրտի վիրահատություններից հետո բարձրացնում է մահվան վտանգը առաջիկա 30 օրերին։ Տրոպոնինը չափվել է յուրաքանչյուր 3-12 ժամը մեկ, վիրաբուժական միջամտությունից հետո առաջին, երկրորդ եւ երրորդ օրերին։
Գիտնականների կարծիքով՝ այս հետազոտության արդյունքները թույլ կտան նախօրոք պարզել վտանգի գոտում գտնվող պացիենտներին եւ կատարել համապատասխան կանխարգելիչ միջամտություններ։