Մանրածախ առևտրի ասոցիացիայի խորհրդի նախագահ Միրանդա Մանաջգալաձեն ասում է, որ երկրում շաքարավազի խուճապային պահանջարկ կա, ինչի համար հիմքեր չկան։
«Առեւտրային ցանցերում շաքարավազի վաճառքն աճել է, բայց կարող եմ ասել, որ բոլոր պատկան մարմինները ներգրավված են այս ալիքը հաղթահարելու եւ շուկայում դեֆիցիտ չունենալու համար։ Երեկ շաքարավազի, աղի, ձեթի դեֆիցիտ կար, բայց երեկ մարտի 8-ն էր, բաշխողները հանգստանում էին, և պակասը մասամբ դրանով էր պայմանավորված։
Բնակչությանը խնդրում եմ խուճապի մեջ չգնել ապրանք, քանի որ շուկայում արհեստական դեֆիցիտ է լինելու, ինչը նշանակում է, որ ապրանքը վաճառասեղանին չեք գտնի, իսկ պահանջարկի ավելացումը կբերի արհեստական թանկացման։
Որևէ ապրանքի պակաս չի լինի. Ներմուծողները ասում են, որ պաշարներ ունեն։ Բացի այդ, նրանք ակտիվորեն բանակցություններ են վարում տարբեր շուկաների հետ՝ կանխելու ապրանքների պակասը»,- ասել է Միրանդա Մանջգալաձեն։
Նրա խոսքով, ներկրողները պնդում են, որ կոպիտ հաշվարկներով շաքարավազի, աղի, ձեթի մեկուկես ամիս պաշարներ ունեն։ «Տարբեր տեսակի նյութատեխնիկական խնդիրներ կան, որոնց վրա ներգրավված է պետությունը, և այս խնդիրը շուտով կլուծվի։ Կարելի է ասել, որ խուճապի մատնվելու պատճառ չկա, բնակչությունը կարող է հանգիստ լինել»,- ասել է Միրանդա Մանջգալաձեն։