Ինչ իրավիճակ է Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհներին

Ինչ իրավիճակ է Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհներին

Բնակիչների շրջանում լուրեր են պտտվում այն մասին, որ ձյան տեղումների պատճառով Նինոծմինդայից դեպի Գոնդուրա տանող ճանապարհը դժվարանցանելի է:

Այդ հարցի վերաբերյալ հեռախոսազրույց ունեցանք «Դորոժնիկ» ՍՊԸ տնօրեն Արման Նորսոյանի հետ:

Նրա խոսքով. «Մարտի 7 -ին ինտենսիվ մաքրման աշխատանքներ են տարվել Տամբովկա եւ Վլադիմիրովկա գյուղերի ուղղությամբ: Ինչպես նաեւ մաքրվել է Գորելովկայի գյուղական համայնքի Սպասովկա գյուղի ճանապարհը: Այս պահի դրությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բոլոր գյուղեր տանող ճանապարհները բաց են եւ անցանելի, իսկ ինչ վերաբերվում է դեպի Գոնդուրա տանող ճանապարհին այն նույնպես բաց է եւ մինչեւ այս պահը ահազանգ չենք ստացել»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Իրավիճակը Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղեր տանող ճանապարհներին