
Ինքնաթիռը, որում եղել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, հարկադիր վայրէջք է կատարել Նոր Օռլեանում՝ շարժիչի խափանման պատճառով։ Այս մասին մարտի 9-ին հայտնել է Washington Post-ը։
Հրատարակությունը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ մարտի 5-ին։ Օդանավի շարժիչը խափանվել է Մեքսիկական ծոցի օդային տարածքում, երբ նախկին առաջնորդը Նոր Օռլեանից շարժվում էր դեպի Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո կալվածք:
Վայրէջքն անցել է անվտանգ, մի քանի ժամ անց Թրամփը մեկ այլ օդանավով օդ է բարձրացել։ Պարբերականը պարզաբանում է, որ ինքնաթիռը, որի շարժիչը խափանվել է, պատկանում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության խոշոր դոնորներից մեկին։