
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ արդեն սկսվել է նոր համաշխարհային պատերազմ, որի կապակցությամբ նա կոչ է արել երկրներից յուրաքանչյուրին թույլ չտալ լարվածության սրում։ Նա նշել է, որ պատժամիջոցների ճնշումը ցանկացած առանձին երկրի տնտեսությունների վրա կարող է դառնալ ճգնաժամի սրման և լայնածավալ զինված հակամարտության առաջացման խթան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Վենեսուելան ահազանգում է, համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, և դրա առաջին փուլը տնտեսական բնույթ է կրում։ Պատժամիջոցներ, էմբարգոներ, նավթի, վառելիքի, երկաթի, պողպատի, ցորենի, պարարտանյութերի, եգիպտացորենի, բրնձի, ընդհանրապես հումքի մատակարարման անորոշություն, սննդամթերքի գների, էներգառեսուրսների, ինչպես նաև արժույթի օգտագործման անորոշություն, ֆինանսական համակարգեր. դա արվում է երկրների ու տարածաշրջանների բազուկները ոլորելու համար»,- ասել է Մադուրոն։