Թրամփը զգուշացնում է 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

Թրամփը զգուշացնում է 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի և միջուկային պատերազմի հնարավորության մասին՝ ԱՄՆ հարգանքի բացակայության պատճառով։ Այս մասին նա խոսել է Full Send Podcast-ի եթերում, փոխանցում է RIA Novosti-ն։

«Այո, կա Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականություն, և դա պայմանավորված է նրանով, որ մեր երկիրն այլևս չի հարգվում», – ասել է նախկին նախագահը:

Պատասխանելով զրուցակցի այն հարցին, թե հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հասարակ ամերիկացիները պե՞տք է վախենան միջուկային պատերազմից, ԱՄՆ նախկին նախագահն ասել է. «Այո, դուք պետք է վախենաք, քանի որ երկիրը ղեկավարում են ոչ կոմպետենտները»,֊ ասել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը Եվրոպային մեղադրել էր ԱՄՆ-ն իր նպատակների համար օգտագործելու մեջ։ Նրա կարծիքով՝ Եվրոպան ԱՄՆ-ին «օգտագործում է» Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքի հարցում։ Թրամփը նշել է, որ եվրոպական պետությունների մեծ մասը չի պատրաստվում հետևել ԱՄՆ-ին «ռուսական նավթն ու գազը բոյկոտելու հարցում»։