«Ուզում եմ հորդորել մեր ժողովրդին, որ պաշարներ ստեղծելու կարիք չկա, և դրա համար պետք չէ լրացուցիչ գնումներ կատարել»,- ասել է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։
«Հիշեք, որ նույնիսկ համաճարակի սկզբում խուճապային գնումներ էին լինում, ինչի պատճառով դարակներում որոշակի ապրանքների պակաս կար։ Սակայն նույնիսկ այն ժամանակ դա պայմանավորված էր ոչ թե պաշարների պակասով, այլ բնակչության կողմից պաշարների ստեղծման հետ կապված գործընթացներով։ Ուզում եմ հորդորել մեր ժողովրդին, որ պաշարներ ստեղծելու կարիք չկա և պետք չէ այդ նպատակով լրացուցիչ գնումներ կատարել, քանի որ բոլոր ոլորտներում ունենք համապատասխան պաշարներ՝ ոչ միայն հիմնական սպառման, այլ նաև այլ ապրանքների մասով և հասարակությունը դա կտեսնի առաջիկա օրերին»,- ասել է Օթար Շամուգիան։
Նախարարը խոսեց նաև մատակարարման գործընթացի մասին և նշեց, որ պաշարների համալրումն ընթանում է սովորական ռեժիմով։ Նրա խոսքով, ոչ մի ապրանքի ներկրման ուշացումներ չկան, երկիրն ունի բնակչության պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ մատակարարումների ծավալը։