Ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94-110 կմ ավտոճանապարհին (Փարվանայի լեռնանցք) վերականգնվել է թեթև մեքենաների երթեւեկությունը։
Բքի վտանգի պատճառով նույն հատվածում ամեն օր՝ ժամը 20:00-ից 08:00-ն, արգելվում է ծանր բեռնատարների, կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։